Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 39-ամյա Համբարձում Բ-ն «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Արենի գյուղ տանող ավտոճանապարհի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։
Վթարի հետևանքով Համբարձում Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։
11 Հունվար, 2022 00:51
2172
Խաղաղությունից զատ՝ TRIPP-ը կնպաստի ՀՀ-ի տնտեսական զարգացմանը, անվտանգությանն ու կայունությանը․ վարչապետ (տեսանյութ)
23 Նոյեմբեր, 2026 13:41
ՀՀ նախագահ կարող է ընտրվել առնվազն 35 տարին լրացած անձը. ինչ փոփոխություններ են առաջարկվում նոր Սահմանադրությունում
23 Նոյեմբեր, 2026 13:33
Նոր Սահմանադրությամբ ընտրության և հանրաքվեի մասնակցելու համար 18 տարեկան ՀՀ քաղաքացին քվեարկությանը նախորդող 2 տարվանից առնվազն 1 տարին պետք է բնակված լինի ՀՀ-ում
23 Նոյեմբեր, 2026 13:24
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
23 Նոյեմբեր, 2026 14:29
Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր
23 Նոյեմբեր, 2026 13:17
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը
23 Նոյեմբեր, 2026 09:22
«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակում կա դրական դինամիկա. ՊՆ խոսնակ
16 Ապրիլ, 2024 22:26
«Ուրալ» ավիաընկերությունը ավելացնում է Ժուկովսկիից Երեւան չվերթները
09 Հուլիս, 2021 03:33