Դատախազությունը նախկին նախարարին ապօրինի գույքի բռնագանձման պահանջ է ներկայացրել
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:
Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ բնապահպանության նախկին նախարար Ա. Հարությունյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
- Երևան քաղաքում գտնվող 2 բնակարանները, բնակելի տունը, հյուրանաոցառեստորանային համալիրը, ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը ընդհանուր կազմում է ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ,
- 3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8․166․400․000 ՀՀ դրամ,
- բանկում ներդրված 1․661․628 ԱՄՆ դոլար ավանդը,
- 4․391․805․299 ՀՀ դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272․975․855 մլն ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։
14 Հունվար, 2022 21:50
1619
Դատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան
08 Հուլիս, 2026 13:18
22 անշարժ գույք, ավելի քան 20 մլրդ դրամ. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Քոչարյաններից (տեսանյութ)
12 Մայիս, 2025 11:21
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը
17 Սեպտեմբեր, 2024 21:37
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07 Օգոստոս, 2026 17:06
Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարարի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
09 Հուլիս, 2026 14:35
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
08 Հուլիս, 2026 17:03
Հասցեական ուղերձները, ցավոք, բավարար չեն․ Միրզոյանը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին
06 Սեպտեմբեր, 2023 03:04
Զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը. ԳՇ պետը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
28 Ապրիլ, 2023 16:30
«Ադրբեջանը Հայաստանից 139 կմ² տարածք է օկուպացրել»․ ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
28 Ապրիլ, 2023 16:05