Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  Թիմին է միացել 32-ամյա բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Տիագո Գալվաոն։

Գալվաոն նախկինում հանդես է եկել բրազիլական «Պաուլիստայում», սերբական «Սլոբոդա Ուժիցեում», «Չուկարիչկիում», «Բորաց Չաչակում», մոլդովական «Շերիֆում», պորտուգալական «Շավիշում» և մալթական «Ֆլորիանայում»։

Բրազիլացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է Երևանի «Ալաշկերտը»։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում Գալվաոն անցկացրել է 43 խաղ, որոնցում դարձել է 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Այժմ առաջնության առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում «Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը: 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը, սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս է անցկացրել: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն 6-րդն է: Մրցաշարային աղյուսակի հետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կվերսկսվի փետրվարին:

402