Դժբախտ պատահարի հետևանքով 37 տարեկանում մահացել է հայտնի ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը

Հայտնի ֆրանսիացի դերասան, 37-ամյա Գասպար Ուլիելը մահացել է դժբախտ պատահարից. նա ընկել է դահուկներից, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ–ները։
Ուլիելն այսօր հիվանդանոց է տեղափոխել Լա–Ռոզիեր լեռնադահուկային հանգստավայրում դահուկներից ընկնելուց հետո։ Ընկնելու հետևանքով նա կորցրել է գիտակցությունը, ուղղաթիռով նրան տեղափոխել են Գրենեբոլի համալսարանական բժշկական կենտրոն։
Ուլիելը ոչ միայն հայտնի դերասան է եղել, այլև Շանել (Chanel) նորաձևության տան դեմքը։
Դերասանը խաղացել է «Երկարատև նշանադրություն», «Սեն Լորան. ոճը ես եմ», «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմերում։ Բացի այդ, նա Փիթեր Ուեբերի «Հաննիբալ. վերելք» ֆիլմում մարմնավորել է Հաննիբալ Լեկտերին։
19 Հունվար, 2022 23:59
1398