Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 17-ին կարգադրություններ է ստորագրել, որոնց համաձայն հաստատվել են աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագրերը։ Հունվարի 19-ին ստորագրած կարգադրությունների համաձայն ևս երկու դպրոցում աուդիտ կանցկացվի։

Կարգադրություններում ասվում է․

«1. Հաստատել «Երևանի համար 102 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացված աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագիրը։
2. «Երևանի համար 102 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագրի կատարման արդյունքների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժին:
3. Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։

«1. Հաստատել «Երևանի համար 186 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագիրը։
2. «Երևանի համար 186 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ աուդիտորական առաջադրանքի հաշվետվության գործողությունների ծրագրի կատարման արդյունքների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժին:


3. Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։

Մյուս երկու կարգադրություններում ասվում է․

«1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N 4367-Ա որոշման N 2 հավելվածը՝ 2022 թվականի հունվարի 24-ից մինչև փետրվարի 4-ը ներառյալ «Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան հ․133 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացնել 2020-2021 թվականների ֆինանսական աուդիտ։
2. «Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան հ․133 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Ա.Ալեքսանյանին (խմբի ղեկավար) և առաջատար մասնագետ Կ.Ղուկասյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։

«1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N 4367-Ա որոշման N 2 հավելվածի 30-րդ կետը՝ 2022 թվականի հունվարի 24-ից մինչև փետրվարի 4-ը ներառյալ «Երևանի հ.163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացնել 2018-2021 թվականների համակարգի գնահատման աուդիտ։
2. «Երևանի հ.163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա.Դանիելյանին (խմբի ղեկավար), Ս.Հարությունյանին և առաջատար մասնագետ Լ.Մելիքսեթյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։

885