Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների, նրանց ընտանիքների կյանքի մասին տեղեկություններ ներկայացնող կայք է թողարկվել: Ինչպես կայքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Սերունդներ հանուն ճշմարտության» նախաձեռնության հիմնադիր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ Imheros.am-ը ստեղծելու գաղափարը ծագել է պատերազմի ավարտից շաբաթներ անց։

«Սա պետք է օգտակար լինի բոլոր մարդկանց համար, որ կարողանան տեսնել եւ գտնել մեր երեխաների տվյալները։ Կայքն անընդհատ թարմացվելու է, քանի որ, ցավոք, հազարավոր զոհեր ունենք, մինչեւ բոլոր տղերքի մասին գոնե ամփոփ տվյալներ լինեն, եթե նրանց մասին հոդվածներ եւ ռեպորտաժներ լինեն, եւս կայքում ներկայացված են լինելու»,-ասաց նա

Նազարյանի խոսքով՝ կայքում կլինեն նաեւ Արցախյան առաջին պատերազմի եւ 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակված հերոսներին նվիրված բաժիններ:

281