Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 36-ամյա Դավիթ Գ-ի վարած Mercedes և 33-ամյա Գարիկ Խ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Գարիկ Խ-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Արման Հ- մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ 

577