Շտապ․ կորոնավիրուս է հաստատվել 28 ուսուցչի մոտ. մեկուսացված է 186 աշակերտ
Armtimes.com-ը գրում է.
Շիրակի մարզի Գյումրու եւ այլ համայնքների դպրոցների 2023 ուսուցիչ է կորոնավիրուսի թեստ հանձնել: 28-ի մոտ վարակը հաստատվել է: Սա թեստավորվածների ընդհանուր թվի 1.3 տոկոսն է կազմում: Ըստ համաճարակաբանների, սա շատ նորմալ պատկեր է:
Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:
Ախուրյանում կորոնավիրուս է հաստատվել 3 ուսուցչի մոտ: Նրանց շփման շրջանակից 15 ուսուցիչ և 157 աշակերտ է մեկուսացվել:
Գյումրիում Շիրակի պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցի մեկ ուսուցչի դրական պատասխանի հետևանքով մեկուսացված է 29 աշակերտ՝ մեկ ամբողջական դասարան:
Այդ դպրոցներում դասերը դադարեցված չեն, անցել են հեռավար կրթության:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
24 Սեպտեմբեր, 2020 03:37
2320
2026-ի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939
24 Օգոստոս, 2026 15:12
Ոչինչ, թող ՀՀ-ն ոչնչանա, բայց 3000 ադրբեջանցի վնասվի՞,մեր պատմական արդարությունը կլինի վերականգնվա՞ծ
24 Օգոստոս, 2026 15:11
ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին
24 Օգոստոս, 2026 14:57