Տաշքենդի բնակչուհին, որն իր 3-ամյա դստերը գցել է կենդանաբանական այգում գտնվող արջի վանդակը, դեպրեսիայի մեջ է եղել այն պատճառով, որ նրա ամուսինը մեկնել է Ռուսաստան, հայտնում է Ուզբեկստանի ընտանիքի գործերի նախարարությունը:

Երեխան 5 մետր բարձրությունից ընկնելուց հետո հիվանդանոցում է բաց գանգուղեղային վնասվածքով եւ ուղեղի ցնցումով։ Արջը աղջկան չի դիպչել։ Մոր դեմ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի վերաբերյալ (Ուզբեկստանում դա պատժվում է 15 տարի ազատազրկումից սկսված):

Մարիամ Գեւորգյան

851