Խստացված ստուգայցեր՝ Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր համայնքներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները՝ ոստիկանների հետ համատեղ, այսօր խստացված ստուգայցեր են իրականացրել Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր համայնքներում։
Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն կատարվել է նշված քաղաքների դեղատներում, ատամնաբուժական կաբինետներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում, առևտրի կետերում, գեղեցկության սրահներում։
Ընդհանուր առմամբ իրականացվել է 94 ստուգայց, բացահայտվել՝ 18 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։
03 Փետրվար, 2022 00:29
1253