Դասընթացը նախատեսված է ապագա մանկավարժների, հատուկ մանկավարժների, հոգեբանների, սոցիալական աշխատողների, ցանկաած սոցիալական մասնագիտության տեր մարդկանց համար։ Դասընթացի նպատակն է ներկայացնել մասնակիցներին մարդու այն ամբողջական պատկերը, որի վրա կհենվեն մանկավարժությունը, բուժական մանկավարժությունը և սոցիալական թերապիան: Մասնակիցները կունենան բացառիկ հնարավորություն տարբերակել և գնահատել մարդու վրա արվեստի ներգործությունը. սովորել, թե ինչպես կարող է մարդը արվեստի միջոցով ճանաչել ինքն իրեն ու բացահայտել իր հնարավորությունները։ Այս դասընթացով մենք վերջապես կսկսենք մասնագետների պատրաստման մեր մեթոդի կիրառումը։ Տեսություն և արվեստ։ Ամբողջական մարդու պատկեր, որի վրա հիմնվում է մարդու զարգացման հետ կապված ցանկացած մասնագիտություն։ Կտրվեն նաև հատուկ մանկավարժության հիմունքները, որոնց կարիքն ունի մեր ժամանակներում նույնիսկ սովորական մանկավարժը։ Դասընթացի ավարտին մասնակիցնրը կստանան ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի և «Մայրի» ԿՀ վկայական։ Դասընթացը կազմակերպել են ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի և «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնի կողմից։ Դասընթացը կվարեն` Զարուհի Մանուկյան/մանկավարժություն/հատուկ մանկավարժություն Սերգեյ Բաբայան /մարդաբանություն Լուսինե Վեհապետյան/ նկարչություն/դիզայն Հռիպսիմե Շահինյան/բեմական արվեստ Արաքս Հովակիմյան/երգչախումբ Ընդհանուր տևողությունը՝ 120 ժամ (6 ամիս): Արժեքը՝ ամսական 20․000 դրամ: Ուսանողները կստանան 25% զեղչ, ԵՊՀ ուսանողներ՝ 50% զեղչ։ Գրանցվելու կամ մանրամասների համար կարող եք զանգահարել 099 210737 հեռախոսահամարով։ Դասընթացը կմեկնարկի փետրվարի 19-ից «Մայրի» ՀԿ կենտրոնում:

613