Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Փետրվարի 1-ից 7-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1307 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 245 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական վկայականի՝ 285 անձ։

69 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի, 30-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 29-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 182-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկաները, հայտնաբերել են 1 հետախուզվողի, ինչպես և տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 51 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպք։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

949