Երևանի ավագանին փետրվարի 8-ի նիստին որոշում ընդունեց Լևոն Ներսիսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին։

Որոշման նախագծում ասվում է․

«Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածն անվանակոչել գրականագետ, դերասան և ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի դոցենտ Լևոն Ներսիսյանի անվամբ՝ «Լևոն Ներսիսյան փողոց»»։

Որոշման նախագիծը ներկայացրել է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, իր և ԵՊՀ մի խումբ շրջանավարտների անունից։

Նշվում է նաև, որ դեկտեմբերի 24-ին կնշվի Լևոն Ներսիսյանի 90-ամյա հոբելյանը: Լևոն Հրաչյայի Ներսիսյանը (1931-1999թթ.) ունենալով մեծ ավանդ գրականագիտության և գեղագիտության զարգացման ոլորտում, ինչպես նաև տաղանդավոր դերակատարմամբ հանդես գալով «Երկունք», «Ապրիլ», «Երջանկության մեխանիկա», «Վերածնունդ» ֆիլմերում, միևնույն ժամանակ անջնջելի հուշեր է թողել ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում իր դասախոսություններին երբևէ մասնակցած սերունդների մոտ:

636