Աշխարհի մեծ մասում շրջանառության մեջ կանխիկի տեսակարար կշիռը զգալիորեն նվազել է։ Ռուսաստանն ու Բրազիլիան նման անկման տեմպերով առաջատարներից են, իրենց աշխատանքում նշում են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնտեսագետները։ Նրանց կանխատեսումների համաձայն՝ այն երկրներում, որտեղ կանխիկ դրամն ամենաքիչ ժողովրդականություն է վայելում, առաջիկա 5-17 տարում դրա մասնաբաժինը կարող է մոտենալ զրոյին։ Միևնույն ժամանակ, գործընթացը կարող է կտրուկ արագանալ տնտեսություններում թվային արժույթների ներդրման ֆոնին. դրանք ոչ միայն կնվազեցնեն կանխիկի պահանջարկը, այլև բանկային քարտերի օգտագործումը, որոնց հետ գործարքներն այժմ ուղեկցվում են միջնորդավճարով։

Զարգացած և զարգացող 25 խոշոր երկրների շարքում միայն Թուրքիայում է, որ 2012-2019 թթ․-ին վճարումների ծավալում կանխիկի տեսակարար կշիռը ոչ թե նվազել, այլ աճել է։ Ըստ ԱՄՀ-ի տնտեսագետների հաշվարկների՝ միջին հաշվով, այս երկրներում շրջանառության մեջ կանխիկ դրամի մասնաբաժնի անկումը կազմել է տարեկան 1,7 տոկոսային կետ։ Հետազոտության հեղինակները հաշվարկել են կանխիկ գումարի տեսակարար կշիռը երեք բաղադրիչներով՝ կանխիկ (բանկոմատներից հանված միջոցներ), քարտային վճարումներ և էլեկտրոնային փողի միջոցով վճարումներ (օրինակ՝ բջջային օպերատորների հաշիվների և կանխավճարային քարտերի վրա եղած միջոցներ)։

Կանխիկի ամենացածր մասնաբաժինը, 2019 թվականի դրությամբ, եղել է Հարավային Կորեայում՝ 6%, որին հաջորդում են Շվեդիան՝ 8% և Միացյալ Նահանգները՝ 10%։ Մեծ Բրիտանիայում այս ցուցանիշը կազմել է 16%, Ֆրանսիայում՝ 19%, Ռուսաստանում՝ 29%, Չինաստանում՝ 32%, Իտալիայում՝ 41%, Բրազիլիայում՝ 44%, Գերմանիայում՝ 52%, Հնդկաստանում՝ 64։ %, Սաուդյան Արաբիայում՝ 72%։

Նոր ցուցանիշ ունի նաև Հնդկաստանը․  ֆինանսական համակարգը ուղղված բարեփոխումներից հետո երեք տարում կանխիկի տեսակարար կշիռը նվազել է 17 տոկոսային կետով։

Այլ հավասար պայմաններում, այն երկրներում, որտեղ կանխիկ գումարի մասնաբաժինը արդեն 20%-ից ցածր է, այս ցուցանիշը մոտ զրոյի հասցնելու գործընթացը կարող է տևել 5-17 տարի, հաշվարկել են հետազոտողները: Միտմանը նպաստում է հիմնականում երիտասարդ բնակչության ավելի ընդգծված հակումը կանխիկ վճարումներին այլընտրանքներ օգտագործելու համար (ԱՄՆ-ում 18-44 տարեկան տարիքային խմբի համար կանխիկ գործարքների թիվը միջինը երկու անգամ պակաս է, քան տարեց բնակչության համար, իսկ ծախսերի ընդհանուր գումարը մեկուկես անգամ ցածր է):

Այնուամենայնիվ, այս գործընթացը կարող է կտրուկ արագանալ թվային արժույթների հայտնվելուց հետո:

Այս դեպքում կնվազի ոչ միայն կանխիկ գումարի օգտագործումը, այլ նաև քարտով գործարքների ծավալը: Հոդվածի հեղինակները կարծում են, որ թվային արժույթների հիմնական առավելությունը կլինի վճարային գործարքների և միջոցների փոխանցման համար միջնորդավճարների բացակայությունը։ Սա կխրախուսի մանրածախ վաճառողներին և այլ վճարողներին առաջարկել հատուկ պայմաններ թվային արժույթով վճարելիս: 

1820