Տաթեւ գնացած զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորները վարակվել են
Սահմանափակումների վերացումից հետո անցկացվում են բազմամարդ հարսանիքներ, հոգեհանգստյան արարողություններ, չեն պահպանում համաճարակային կանոնները: Այսօր ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
Այս ամենի պատճառով ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը: «Վերջերս դեպք ունեցանք, որ մարդիկ գնացել էին Տաթևի վանք էքսկուրսիա, ամբողջ զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորները վարակվել էին»,- հիշեցրեց պատասխանատուն:
Համաճարակաբանության բաժնի պետը հորդորում է քաղաքացիներին զգոն լինել, հետևել համաճարակային պարզ կանոններին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը:
25 Սեպտեմբեր, 2020 19:52
993
Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք
13 Հոկտեմբեր, 2025 14:37
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի ենթատեսակ
12 Հոկտեմբեր, 2025 15:47
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12
Նախաճաշ Տաթևի թթու լավաշով և թեյով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
15 Մարտ, 2026 15:02
Քարաթափում Նորավան-Լծեն-Տաթեւ ավտոճանապարհի Լծենի հատվածում. ճանապարհը ժամանակավորապես կփակվի
16 Դեկտեմբեր, 2023 01:26
Լծեն-Տաթև ճանապարհը կառուցվում է մեծ թափով (լուսանկարներ)
19 Մարտ, 2023 20:56