
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) 2021թ. բացահայտված իրավախախտումների,վարչական արձանագրությունների և կայացված որոշումների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Կայացվել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ 1.373 որոշում։ Դրանցով սահմանվել է ընդհանուր առմամբ 126 մլն 130 հազար ՀՀ դրամի տուգանք։
Քաղաքաշինության բնագավառում կայացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 420 որոշում։ Նշանակվել է ընդհանուր առմամբ 49 մլն 810 հազար ՀՀ դրամի տուգանք։
Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 376 որոշում, նշանակվել՝ 45 մլն 280 հազար դրամի տուգանք։
Տրանսպորտային անվտանգության բնագավառում 2021 թվականի ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 636 արձանագրություն, որից 503-ով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում։
Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում կազմվել են 27 ստուգման ակտ և 13 արձանագրություն, որոնցով կայացվել է 36 որոշում՝ վարչական տույժ նշանակելու մասին։
Պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառում ստուգումների արդյունքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 38 որոշում:
Նշանակված տուգանքի գումարը կազմում է 10 մլն 200 հազար ՀՀ դրամ, որից՝ 8 մլն-ը՝ տարեկան ծրագրով իրականացված ստուգումների, իսկ 2 մլն 200 հազարը՝ ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների արդյունքներով։
2021 թվականին արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացել է 9 հաղորդում։