Ուկրաինական «Ձայնը» նախագծին մասնակցած եւ ժյուրիին իր կատարմամբ հիացրած Նարեկ Ամիրյանը պատերազմի ծանր օրերին հայրենիքի պաշտպանների կողքին կանգնած «սպիտակ բանակի զինվորներից» մեկն էր։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ հրապարակելով Նարեկ Ամիրյանի ելույթի տեսագրությունը։

«Պատերազմի ծանր օրերին Նարեկը հայրենիքի պաշտպանների կողքին կանգնած «սպիտակ բանակի զինվորներից» մեկն էր»,- տեսանյութին կից գրել է Արմեն Մուրադյանը:

Տեսանյութում 27-ամյա վիրաբույժ-երաժիշտը խոստովանում է, որ կյանքում երբեք չի թողնի բժշկությունը։

«Պաշտում եմ վիրաբուժությունը։ Վիրահատությունների ժամանակ երգում եմ, դա օգնում է հաջող կատարել բոլոր վիրահատությունները: Բժշկությունը օգնում է, իսկ երաժշտությունը՝ բուժում»,- ասում է նա:

 

2277