Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Ալաշկերտ»-ը մրցեց «Արարատ-Արմենիա»-ի հետ:

Պրեմիեր լիգայի առաջատար «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցեց «Ալաշկերտ»-ի հետ և նվազագույն հաշվով առավելության հասավ: «Արարատ-Արմենիա»-ի միակ գնդակը հանդիպման ավելացված րոպեին խփեց Պերեյրա դա Կոնկեյկաոն:

«Արարատ-Արմենիա»-ն շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 46 միավոր: «Ալաշկերտ»-ը 5-րդն է և 21 միավոր ունի:

1029