Ուկրաինական ստորաբաժանումները զանգվածաբար օգտագործում են ֆոսֆորային զինամթերք Կիևի արվարձանում գտնվող Գոստոմել օդանավակայանի մոտ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Դ-30 հաուբիցների համար օգտագործում են 122 միլիմետրանոց արկեր, իսկ «ԲՄ-21 Գրադ» կայանքների համար՝ հրթիռներ, որոնք դեռ խորհրդային արտադրության են»,- ասել է նա։

ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ նման զինամթերքի օգտագործումն արգելված է 1980 թվականին ՄԱԿ-ի՝ մարդկության դեմ անթույլատրելի զենքի մասին կոնվենցիայի երրորդ արձանագրությամբ։

Նա նաև ասել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը ռուս զինվորականների կրակային աջակցությամբ առաջ է անցել 56 կիլոմետրով և արագորեն զարգացնում է հարձակողական գործողությունը։ ԴԺՀ-ի  զինված ուժերը առաջ են անցել ևս երեք կիլոմետր և վերահսկողություն հաստատել Անադոլ և Անդրեևկա գյուղերի վրա:

Նրանք ավարտում են Ուկրաինայի ուժայինների «Վոստոկ» օպերատիվ-մարտավարական խմբավորման պահեստազորի ջախջախումը։

 

3138