Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է մշակում Ուկրաինայում նրա ռազմական գործողության պատճառով։ Այս մասին մարտի 2-ին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։
«Մենք արդեն խիստ պատժամիջոցներ ենք սահմանել: Մենք աշխատում ենք չորրորդ փաթեթի վրա: Ուրբաթ օրը տեղի կունենա ԵՄ արտգործնախարարների հատուկ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հետ»,- ասել է նա:
Շալենբերգը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցներն արդեն իրենց ազդեցությունն են ունեցել։ «Բորսաները փակ են, ռուբլին զգալիորեն անկում է ապրում, Եվրամիությունն առաջին անգամ ցույց տվեց իր մկանները»,- հավելել է նա։
Ավստրիայի արտգործնախարարի խոսքով՝ նոր պատժամիջոցները կազդեն խոշոր գործարարների վրա, հատուկ ցուցակներ են պատրաստվում։ «Հաջորդ հիմնական թիրախը լինելու են, այսպես ասած, օլիգարխները,- ասել է Շալենբերգը,- մենք աշխատում ենք, արդեն կան նոր ցուցակներ։
Նախարարը նաեւ ասել է, որ կարող են լինել այլ պատժամիջոցներ, սակայն չմանրամասնեց։