Աբովյանում մեկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 74 խախտում

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մարտի 1-ին Աբովյան քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում հայտնաբերվեցին ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 74 խախտում։ Մասնավորապես, 3 մեքենա շահագործվում էր համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված, 2-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ 2 անձ մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, 1-ը՝ առանց մեքենայի տեխանձնագրի։ 3 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք»,- ասվում էհաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
03 Մարտ, 2022 02:23
1012
Աբովյանում ոստիկանների նկատմամբ բռնության գործադրման վարույթով երկու անձ է կալանավորվել
23 Հուլիս, 2024 18:10
Աբովյանում ընտրակաշառքի, ընտրողներին ուղղորդելու դեպքերն ուսումնասիրվում են. Կոտայքի 9 դեպքով նյութեր են նախապատրաստվում
06 Դեկտեմբեր, 2021 03:40
ՃՈ ուժեղացված ծառայություն Աբովյանում (տեսանյութ)
19 Օգոստոս, 2021 01:39
Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
20 Փետրվար, 2025 10:02
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության՝ ելնելով եղանակային պայմաններից
06 Փետրվար, 2025 22:36
Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքի կենտրոնում
13 Հուլիս, 2024 20:05