Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ չորս տղամարդ, որոնցից մեկն Ալավերդի քաղաքի, երեքը՝ Ախթալայի բնակիչ, Բագրատաշենի մաքսային կետից գողություններ են արել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:


Մարտի 6-ին նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել բաժին:

Պարզվել է, որ մարտի 1-ին երկու անգամ, տարբեր ժամերի, մաքսային կետի զննման անգարից գողացել են ավտոմեքենայի 12 թողարկիչ:

Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները Բագրատաշենի մաքսային կետից, գողություն կատարելու կասկածաքնով, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տարել ևս երկու անձի, որոնցից մեկը՝ Ալավերդի քաղաքի, մյուսը՝ Շնող գյուղի բնակիչ: Նրանք խոստովանել են, որ հունվար-փետրվար ամիսներին մաքսային կետի զննման անգարից գողացել են երեք բենզասղոց, որոնցից մեկը վաճառել էին, երկուսը՝ նետել Դեբեդ գետը, ինչպես և սմարթ ժամացույցի 50 գոտի և բջջային հեռախոսի 120 պաշտպանիչ պատյան:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

995