Հայտնի է դպրոցներում գարնանային արձակուրդի մեկնարկի օրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն՝ 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:
15 Մարտ, 2022 13:51
1072