Ոստիկանները բացահայտել են անասնագողության դեպք. ոչխարներից մեկը հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի մեքենայում (տեսանյութ)

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Մարտի 19-ին, ժամը 10.15-ին, Օշական գյուղում նրանք կանգնեցրին «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: 27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ էր, ուղևորը հենց օշականցի էր՝ 17 տարեկան:
Ոստիկանների ջանքերով ուղևորը և վարորդը բերման ենթարկվեցին:
Ոստիկանությունում պարզվեց, որ նրանք մարտի 17-ի գիշերը Օշականում տարբեր մեքենաներից գողացել էին մարտկոցներ, իսկ մարտի լույս 19-ի գիշերը՝ վեց գլուխ ոչխար, որոնցից մեկը մեքենայում էր:
Հետագա միջոցառումներով մարտկոցները հայտնաբերվել են մետաղների ընդունման կետերից:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:
23 Մարտ, 2022 19:35
680
Արմավիրի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել
12 Փետրվար, 2022 22:41
Երևանում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել. մեկ անձ կալանավորվել է
12 Մայիս, 2025 13:20
Վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր, խողովակներ. քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք
12 Մայիս, 2025 10:39
2024-ին ՀՀ ԶՈՒ-ում զինծառայողների մահվան դեպքերի թիվը կրկնակի կրճատվել է
25 Ապրիլ, 2025 14:10