Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ առողջապահության նախարարությունը արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կամավոր դոնորության կոչ էր անում:

 

Araratnews.am-ի խմբագրություն են դիմել մի խումբ ծնողներ, որոնք մտահոգված են, թե արդյոք վտանգավոր չէ արյան պահուստավորումը, երբ հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակ է:

 

Հասարակության մտահոգություններն ու կասկածները ցրելու համար զրուցեցինք ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, համաճարակաբան Գայանե Սահակյանի հետ:

 

«Մենք մշտապես ասում ենք, որ կորոնավիրուսը օդակաթիլային ինֆեկցիա է, որն անպայման պետք է ընկնի վերին շնչառական ուղի: Վստահաբար իմացեք, որ կորոնավիրուսը արյունային փոխանցման մեխանիզմ չունի»,- ասաց համաճարակաբանը:

 

Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և լայնածավալ հարձակում սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով:

 

Նշենք, որ հայկական կողմը ունի շուրջ երկու հարյուր վիրավոր, իսկ հակառակորդի դիակները գտնվում են հայկական կողմում:

 

Հայկ Մագոյան

 

415