ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ծրագրում են նոր պատժամիջոցներ կիրառել՝ Ռուսաստանի տնտեսությանը ավելի մեծ հարվածներ հասցնելու համար։ Մարտի 29-ին, ըստ Reuters-ի, ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն:

Նա Եվրոպա կատարած ուղևորության ընթացքում, ելույթ ունենալով դաշնակիցների հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման և կիրառման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, պնդել է, որ Արևմուտքի այս ջանքերի ընդլայնումը նպատակ ունի խաթարել «Կրեմլի՝ իր ռազմական մեքենան կառավարելու կարողությունը»:

«Մենք նաև նախատեսում ենք միջոցներ ձեռնարկել՝ խաթարելու նրանց մատակարարման կարևորագույն շղթաները»,- ասել է Ադեյեմոն Լոնդոնում տեղակայված Chatham House վերլուծական կենտրոնում ելույթի համար պատրաստված մեկնաբանությունում:
«Սրանք գործողություններ են, որոնք մենք կկատարենք՝ համաձայնեցնելով ավելի քան 30 գործընկերների և դաշնակիցների հետ, որոնք միացել են մեր կոալիցիային՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման»,- հավելել է նա՝ չնշելով կոնկրետ հատվածներ կամ ռուսական ընկերություններ:

798