Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է վերականգնել երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։
«ՄԱԿ այցի շրջանակում հնարավորություն ունեցա կարճ զրուցելու ինչպես Ամերիկայի նախագահի, այնպես էլ պետքարտուղարի հետ, և շատ կարճ նշել եմ, որ մեր ցանկությունն է վերականգնել ռազմավարական գործընկերությունը, և դա, իհարկե, ըստ էության, կախված է ԱՄՆ-ից։ Մեր կողմից քայլն արվել է, սպասում ենք պատասխան քայլերի», - լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Նա նաև նշել է, որ ամերիկյան կողմից «դրական տրամադրվածություն» է եղել, իսկ ընդունելության ընթացքում կայացած հանդիպումները դրական են անցել։
Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները էապես վատթարացել են 2024 թվականին՝ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։