
Միացյալ Նահանգները կանխամտածված ապակայունացնում Է իրադրությունը Եվրոպայում եւ բոլորից քիչ Է շահագրգռված Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ մարտական գործողությունների դադարեցման հարցում: Ապրիլի 1-ին այս տեսակետն են հայտնել չինական Global Times թերթի հեղինակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ը խոշորագույն ապակայունացնող գործոնն Է ամբողջ Եվրոպայում: Միացյալ Նահանգներն ավելի քիչ Է, քան որեւցե մեկը, շահագրգռված ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ հրադադարի հարցում»,- ասված Է խմբագրական հոդվածում: Այնտեղ ճշտվում Է, որ Վաշինգտոնը չի փորձում աջակցել ռուս-ուկրաինական հաշտության բանակցությունների առաջմղմանը, այլ, ընդհակառակը, ջանում Է սաստկացնել հակամարտությունը, սառեցնել Մոսկվայի եւ Կիեւի վճռականությունը, որոնք պատրաստակամություն են հայտնել հասնելու հաշտության:
Հեղինակները նշում են, որ եթե երկու կողմերի անհանգստությունները, որոնք ձգտում են երաշխավորելու սեփական անվտանգությունը, հաշվի առնվեն, ստեղծված իրադրությունում ավտոմատաբար կթուլանա ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի դերը: «Միացյալ Նահանգներն, անտարակույս, չի ցանկանում տենսել (դրական) արդյունքներ»,- ասված Է հոդվածում: Թերթի հեղինակները նշում են, որ ուկրաինական հակամարտությունն «ավելի սերտ Է միասին կապել Ուկրաինային եւ ԱՄՆ-ին», ինչի պատճառով Կիեւն «Էլ ավելի խիստ կհամակարգի գործողությունները Վաշինգտոնի հետ»: Նրանց խոսքով՝ Սպիտակ տունն «առաջարկում Է ստեղծել փակուղային իրադրություն, որպեսզի այնուհետեւ Ուկրաինային օգնի դուրս գալու դրանից»:
Հեղինակները բերում են չին հեղինակավոր ամերիկագետ-քաղաքագետ, Չինաստանի Արտաքին գործերի համալսարանին կից Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Լի Հայդունի կարծիքը, որը գտնում Է, որ ուկրաինական ճգնաժամը Միացյալ Նահանգների համար «միջոց Է, որը պահանջվում Է Ռուսաստանին արյունալի վերքեր հասցնելու համար»: Եթե Կիեւը եւ Մոսկվան հաշտության հասնեն, ԱՄՆ-ը չի կարող ՌԴ-ին հարկադրել արյունաքամ լինել»,- կարծում Է փորձագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: