Լրագրող, Արցախի հերոսի քույր Նանե Արզումանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել՝ անդրադառնալով այսօր կայանալիք հանրահավաքին.

«Իմ Արցախ, իմ հող ու ջուր, ցավդ տանեմ…

Իմ Արցախ, պատերազմի ժամանակ Հայրս ու Եղբայրս կմնան տանը, թող կռվեն Տղերքը, նրանց Զոհվելուց հետո կտվայտվեմ գրառումներում…

իմ Արցախ, իմ կարոտ ու ցավ, ես այսօր քեզ կփրկեմ հրապարակում ու այլ հրապարակում գտնվողի, ում արյամբ ծածկված է հողդ, ով կորցրել է ամեն բան՝ կդատապարտեմ միշտ…

իմ Արցախ, ոսկորներս ցավում են քեզ համար, որովհետև հենց հիմա սահմանը ընտանիքիցս ոչ մեկը չի հսկում, բայց գալիս եմ հրապարակում ես դա անելու…

ԻՄ ԱՐՑԱԽ, ՈՐՔԱՆ ՄԵՂՔ ԵՍ ԴՈՒ…»:

Նանե Արզումանյանի այս հրապարակմանը արձագանքել է 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Սահակյանի մայրը՝ ասելով. «Նան ջան, իմ Արցախ գոռալով կիսատկլոր բեմերից երգում են, բայց ապրում Հայաստանում կամ ԱՄՆ- ում ու դրանց ծափահարում են: Իմ Արցախ գոռալով՝ Արցախից փախնում են՝ ՏՂԵՐՔԻՆ մենակ թողնելով, ու դրանց տնավորում ենք ու ասում վայ մեղք են: Իմ Արցախ գոռացող ու կուրծք ծեծողներ, դուք գիտեք ինչ է հայրենիքն ու հայրենիքի համար գիտակցաբար ՈՐԴՈՒՆ ԶՈՀԱԲԵՐԵԼԸ (հազար ափսոս, Դուք արժանապատիվ ծնողների Տղաներ), դուք մարդ չեք հրապարակում, Արցախ գոռացողներ, դուք Հայաստան աշխարհը բզկտողներն եք»,- գրել է Հայկ Սարգսյանի մայրը` Աստղիկ Հովհաննիսյանը:

 

 

2539