Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ճանաչողական կարողությունները այնքան են վատթարացել, որ դարձել են «ազգային անվտանգության խնդիր», - այս մասին One America News-ին հայտնել է Սպիտակ տան նախկին բժիշկ և պատգամավոր Ռոննի Ջեքսոնը:
Նրա խոսքով, վերջին շրջանում պետության ղեկավարը ոչ լիովին ադեկվատ պահվածք է ցուցաբերում։ Նա նշել է, որ ներկա միջավայրում, երբ կա Ռուսաստանի հետ լայնամասշտաբ հակամարտության վտանգ, ամերիկացի առաջնորդը պետք է հստակ գիտակցի, թե ինչ է կատարվում։

«Ես չեմ փորձում ախտորոշում անել, բայց, իմ կարծիքով, ամբողջ աշխարհը տեսնում է, որ նա մտավոր ունակությունների հետ կապված ինչ-որ խնդիրներ ունի։ Կարծում եմ՝ նրա հետ հստակ ինչ-որ բան է կատարվում, սա ազգային անվտանգության խնդիր է»,- նշել է կոնգրեսականը։
Ջեքսոնը կարծում է, որ Բայդենը պետք է ճանաչողական խանգարումների թեստ անցնի և հրապարակի արդյունքները: Ժամանակին դա արեց իր նախորդ Դոնալդ Թրամփը՝ դրանով իսկ նախադեպ ստեղծելով, ամփոփեց բժիշկը։
Բայդենին բազմիցս առաջարկվել է հետազոտվել. փետրվարի սկզբին, երբ նախագահը վիրավորել էր լրագրողին, գրեթե 40 հանրապետական ​​կոնգրեսականներ նման խնդրանքով նամակ էին ուղարկել։ Անցյալ հունիսին Սպիտակ տան նախկին բժիշկ Ջեքսոնը 13 կոնգրեսականների հետ ևս հորդորեց պետության ղեկավարին չհետաձգել ճանաչողական կարողությունների թեստը՝ պնդելով, որ ուղեղի դիսֆունկցիան և ամերիկացի առաջնորդի մոռացկոտությունն ավելի նկատելի են դարձել։

1250