Ուկրաինայի իշխանությունները երկուշաբթի ծրագրում են տարհանել խաղաղ բնակիչներին հումանիտար ինը միջանցքներով։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

«2022 թվականի ապրիլի 11-ին համաձայնեցվել է ինը մարդասիրական միջանցք»,- գրել է նա երկուշաբթի իր Telegram ալիքում։

Վերեշչուկի խոսքով՝ նախատեսվում է այս քաղաքի բնակիչներին Մարիուպոլից տարհանել սեփական տրանսպորտով Զապորոժիե։ Նաև Ուկրաինայի իշխանությունները նախատեսում են տարհանել Զապորոժիե, Բերդյանսկ, Տոկմակ, Էներգոդար քաղաքների բնակիչներին, որոնք գտնվում են Զապորոժիեի շրջանում։

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են նաև Սեւերոդոնեցկ, Լիսիչանսկ, Պոպասնայա, Ռուբիժնե քաղաքներից և Լուգանսկի մարզի Գորնոյե գյուղից տարհանել Դոնեցկի մարզում գտնվող Բախմուտ քաղաք։

1464