28-ամյա քաղաքացին թմրամիջոց է հյուրասիրել ընկերոջը

Իջևանի քրեական հետախույզներն ապրիլի 18-ի երեկոյան, ժամը 21:00-ի մոտ, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Կայանավան բնակավայրից ոստիկանության Իջևանի բաժին բերման են ենթարկել չորս երիտասարդի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Այգեհովիտ գյուղի 28-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ:
Պարզվել է նաև, որ նա թմրամիջոց էր հյուրասիրել բերման ենթարկվածներից մեկին: 31-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է հյուրասիրածը` նույն զանգվածով կաթուցիչ:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
22 Ապրիլ, 2022 03:01
1253
Արարատում 28-ամյա կին վարորդը «BMW»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
06 Սեպտեմբեր, 2025 20:02
28-ամյա Զորիկ Պ.-ն հայտնաբերվել է Երևանում
25 Նոյեմբեր, 2023 03:00
Երևանում նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, իջնելով «յաշիկից», կասկածելի փաթեթ է կուլ տվել, նրա ինքնազգացողությունը վատացել է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22 Հունվար, 2023 03:22