Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման ասել է, որ իր թիմը չուներ ամբիցիա, ճնշում և վստահություն Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում:

Անգլիայի հավաքականի տնային մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 4։3 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Բենզեման դարձել էր դուբլի հեղինակ։

«Պարտությունը երբեք լավ չէ, քանի որ մենք իսկապես ոգևորված ենք Չեմպիոնների լիգայում խաղալու համար: Գլխավորն այն է, որ մենք չհանձնվենք և պատրաստ ենք գնալ մինչև վերջ։ Հիմա մենք պետք է գնանք Մադրիդ։ Մենք մեր երկրպագուների կարիքն ունենք ավելի քան երբևէ։ Մենք ինչ-որ կախարդական բան ենք անելու, այն  հաղթելն է: Այս խաղում մեզ մի քիչ պակասում էր ամբիցիա, ճնշում, վստահություն»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը՝ վկայակոչելով Movistar Plus-ը։

1/2 եզրափակիչի պատասխան խաղերը կանցկացվեն մայիսի 4-ին Մադրիդում։

1161