2022 թվականին Ռուսաստանի Դաշնության ՀՆԱ-ն կնվազի 8-10%-ով։ Նման կանխատեսում է  արել Ռուսաստանի կենտրոնական բանկը։

2023 թվականին սպասվում է Ռուսաստանի ՀՆԱ-ի նվազում 3%-ի սահմաններում, 2024 թվականին կանխատեսվում է 2,5-3,5% աճ, նշում է գործակալությունը։

Կենտրոնական բանկը նաև կատարել է Urals նավթի գների կանխատեսումը 2022 թվականի համար՝ մեկ բարելի դիմաց 70 դոլարից այն կաճի մինչև 75 դոլար, 2023 թվականի համար, ըստ կանխատեսման, գինը պահպանվել է 65 դոլարի մակարդակում, իսկ 2024 թվականի համար՝ 60 դոլարից իջեցվել է 55 դոլարի։

Բացի այդ, Ռուսաստանի Բանկը կատարել է Ռուսաստանից կապիտալի արտահոսքի իր կանխատեսումը։ Ակնկալվում է, որ 2022 թվականին այն կկազմի 151 միլիարդ դոլար (75 միլիարդ դոլարից), 2023 թվականին՝ 69 միլիարդ դոլար (60 միլիարդ դոլարից), 2024 թվականին, ըստ ԿԲ ակնկալիքների, ակնկալվում է, որ այն կնվազի մինչև 24 միլիարդ դոլար:

Ավելի վաղ Կենտրոնական բանկը 2022 թվականի համար Ռուսաստանում գնաճի կանխատեսել էր մինչև 18-23%: Կարգավորողի կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին այն կնվազի մինչև 5-7%, իսկ 2024 թվականին կվերադառնա 4%-ի։

 

529