Ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում Ստեփանակերտի մի շարք փողոցներում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ։

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Ըստ աղբյուրի՝ դրանք այժմ իրականացվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։

Տեխնիկական միջոցների ներգրավմամբ` նախապես գծանշված մասերում, կատարվում են ասֆալտբետոնե ծածկի քայքայված և վնասված հատվածների նորոգման աշխատանքներ։

Ճանապարհների վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։ Շինաշխատանքներին աջակցում են ոստիկանության ՃՈ ծառայողները՝ անհրաժեշտ վայրերում ըստ իրավիճակի կարգավորելով ճանապարհային երթևեկությունը։

Ելնելով այն հանգամանքից, որ ցերեկվա ժամերին աշխատանքների իրականացումը խոչընդոտներ կստեղծի բնականոն երթևեկության համար և անհարկի խցանումներ կառաջացնի, աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին։ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը պատճառած անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

535