Երևանի փողոցներում Արցախը փրկող ցուցարարներն անընդմեջ վարչապետ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, հայտարարելով, թե վարչապետի հրաժարականից հետո կազմելու են ինչ-ոչ ազգային համաձայնության կառավարություն, սակայն խոսք անգամ չկար, թե ով պետք է լիներ ընդդիմութան վարչապետի թեկնածուն։ Արդեն իսկ բացահայտ է, որ ընդդիմադիրների՝ իշխանափոխության պահանջով այս ցույցերն ուղղորդվում են 2 անձանց՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջոցով, որոնք անդադար պայքար են տանում, թե ով պետք է դառնա ընդդիմության լիդերը։ Սակայն վարչապետի թեկնածուի հարցում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարծես համաձայնության են եկել։
MediaNews-տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կանչել են նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին (որը հայտնի է նաև որպես Ռիտա Սարգսյանի Թաթոյան) և զրուցել են վերջինիս հետ՝ առաջարկելով, որ վերջինս դառնա իրենց վարչապետի թեկնածուն։
Ի դեպ, մեր տեղեկություններով, այս մասին ընդդիմադիրները կհայտնեն այսօր՝ մայիսի 9-ին, Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ։