Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից

Մայիսի 13-ին, ժամը 18:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից, տեղեկացնում են ԱԻՆ–ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: Հոգեբանը տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն:
14 Մայիս, 2022 00:58
827