Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի վերջին խաղում մրցաշարի առաջատար «Փյունիկը» սեփական դաշտում հյուրընկալեց «Ուրարտուին»:

 Գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Հանդիպման 20-րդ րոպեին Ուգուչուկվու Իվուն առաջ մղեց հյուրերին, իսկ 15 րոպե անց Նիկիտա Բարանովը հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում կողմերից ոչ մեկին չհաջողվեց գոլ խփել:

 Այս ոչ-ոքուց հետո «Փյունիկը» վաստակեց 71 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սակայն,երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» արդեն ետ է մնում ընդամենը 3 միավորով:

 «Ուրարտուն» 28 խաղում վաստակել է 35 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը: Թիմը դեռևս  տեսականորեն հավակնում է 3-րդ տեղին, սակայն դրա համար հարկավոր է հաղթել մնացած խաղերում, իսկ գլխավոր մրցակիցները՝ «Արարատն» ու «Ալաշկերտը», պետք է տանուլ տան իրենց հանդիպումները:

861