Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորայր Խաչատրյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մայիսի 14-ին Արագածոտնի մարզում՝ Կարբի համայնքի վարչական տարածքում գտնվող Արայի լեռան «Ծաղկեվանք» կոչվող եկեղեցու ճանապարհին BMW 5 մակնիշի ավտոմեքենան վարած և վթարի հետևանքով մահացածի ինքնությունը։   

Պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 27-ամյա Էրզիկ Ազիզյանն էր։ 

Պարզվել է նաև, որ այդ օրը դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնած տեղեկությունները, որ հիվանդանոց է տեղափոխվել ևս 1 հոգի, չեն հիմնավորվել։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարությունում։

1257