Այս օրերին Հայաստանի բռնցքամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում ։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը պարտավորեցնող է համարում Երևանում Եվրոպայի առաջնության անցկացումը։


«Լավ մարզավիճակում ենք գտնվում , ամեն ինչ անելու ենք երկրի պատիվը բարձր պահելու համար: Ամեն ինչ անելու ենք լավագույնս հանդես գալու համար չնայած որ մրցաշրջանը բավականին բարդ է լինելու»,-«Արմենպրես»,–ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց Դավիթ Չալոյանը։ Աշխարհի փոխչեմպիոնի խոսքով այս մրցաշրջանը բարդ է լինելու։


Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ: Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:

1386