
Այս պահի դրությամբ Մարտակերտը ռմբակոծվում է ավիառումբերով, ինչի հետևանքով զոհվել է 3 քաղաքացիական անձ:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել:
«AraratNews.am»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում նաև 9-ամյա երեխա էր զոհվել:
Ավելի ուշ Պողոսյանը այս մասին տեղեկացրեց նաև Ֆեյսբուքի իր էջում.
«Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:
Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»,-գրել է ԱՀ նախագահի խոսնակը: