
Հրապարակախոս, Միջազգային իրավունքի Համառուսաստանյան ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը մեկնաբանել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին:
«Մենք ձեզ հետ վաղուց զգուշացրել ենք, որ այն հզոր հրթիռային սպառազինությունը, որը Ռուսաստանը մատակարարել Է Ադրբեջանին, վաղ թե ուշ կհայտնվի իսլամիստական ահաբեկչական խմբերի ձեռքում։ Դա տեղի է ունեցել նույնիսկ ավելի վաղ, քան մենք ենթադրում էինք։ Այսօր ռուսական արտադրության ՏՕՍ-ը բաց է թողնվում հայկական դիրքերի ուղղությամբ ՝ աջակցելով սիրիական, պակիստանյան եւ թուրքական ավազակախմբերի հարձակմանը»,- գրել է Դվորնիկովը։
Նրա խոսքով, Արցախի Պաշտպանության բանակը, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, կամավորներն այսօր պաշտպանում են ազատությունն ու խաղաղությունը ոչ միայն Անդրկովկասում, այլև Եվրասիայի ողջ տարածքում:
«Այդ տղամարդիկ իսկական առյուծներ են, կռվում են և իրենց, և Ռուսաստանի, և Եվրոպայի համար։ Որքան շուտ, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհը գիտակցի, թե ինչ վտանգից է հայ զինվորը փրկում բոլորիս, այնքան լավ։ Բայց դրա համար պետք է հասկանալ, որ ազատությունն ու խաղաղությունը նավթից ավելի կարևոր են։
Ադրբեջանական բանակը քարոզչության արդյունք է, որի հետեւում ոչ մի օբյեկտիվ պատմական փաստարկ չկա։ Ադրբեջանական ուժերի հարձակման գաղափարախոսությունը հիմնվում է ծայրահեղ մակերեսային դիցաբանության վրա։ Պատերազմի դժվարությունները (իսկ խոսքը բուն պատերազմի մասին է) անխուսափելիորեն կբացահայտեն ներքին դրդապատճառների և բարոյական ոգու էական տարբերությունը։ Հայերը իրենց հողից նահանջելու տեղ չունեն, ի տարբերություն նրանց ընդդիմախոսների»,- եզրափակել է փորձագետը։