Արցախի շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց եկեղեցու թեմերին և համայնքներին։

 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ մասնավոր հանձնարարական է տրվել Հայաստանի Զինված ուժերի հոգևոր առաջնորդին, հայաստանյան թեմակալ առաջնորդներին և եկեղեցական բոլոր կառույցներին՝ սատար լինելու Հայոց բանակին և հնարավոր օժանդակություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին:

 

Վեհափառը նաև հորդոր է ուղղել աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպել հանգանակություններ՝ հավաքված միջոցները ծառայեցնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախանշված «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին՝ ի նպաստ հայրենիքի առջև ծառացած դժվարությունների հաղթահարման, ասված է հաղորդագրությունում:

89