Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ։ 75 կգ քաշային կարգում Վախթանգ Հարությունյանը ռինգ է դուրս եկել լեհ բռնցքամարտիկ Բարտոշ Գոլեբիևվսկիի հետ և տոնել առաջին հաղթանակը։ 

Առաջին հաղթանակից հետո Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Աջակցությունը շատ մեծ էր, դահլիճում էին նաև իմ հարազատներն ու ընկերները, որն արդեն մեծ առավելություն էր ինձ համար։ Բացի այդ տան պատերը շատ են օգնում։ Սակայն առաջին մենամարտում մի քիչ լարվածություն կար»։ 

Նաև նշեց, որ մրցակիցը շատ ուժեղ էր։ Լեհ մրցակիցն ուներ մեծ որակներ և Վախթանգը պայքարում էր գերազանցել նրա որակները  հաղթելու համար։ 

Հարությունյանը դուրս եկավ 1\8 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի բռնցքամարտիկի հետ:

Մայիսի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց բռնցքամարտի Եբրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի բռնցքամարտիկներ։ Նախնական մենամարտերը մեկնարկել են մայիսի 23-ից։ Կիսաեզրափակիչի մենամարտերը կսկսվեն մայիսի 27-ին, իսկ եզրափակիչ փուլի մենամարտերը՝ 30-ին։ Երևանում առաջնության օրերին գործում են երկու ֆան գոտի, որոնցից մեկը քաղաքի կենտրոնում է՝ Կարապի լճի հարևանությամբ։ 

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ 

Լուսանկարներ՝ օր առաջին։ 

Մրցումային առաջին օրը կայացավ 12 մենամարտ։ Իրենց ուժերը չափեցին 19 երկրի՝  60, 75, և 80 կգ քաշային մարզիկները։ 

1258