
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը առաջին մրցաշրջանում տոնեց երեք հաղթանակ։
Առաջինը ռինգ դուրս եկավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63․5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և, մենամարտելով Անգլիայի ներկայացուցիչ Ժոզեֆ Թայերսի հետ, վստահ հաղթանակ տարավ։
67 կգ քաշային Գուգեն Մադոյանը նույնպես փայլուն հաղթանակ տոնեց ֆին Կառլ Բենջամին Էրիկսոնի նկատմամբ:
Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մրցելով Բոսնիա և Հերցեգովինայից Ժուրաժ Սոլդոն հետ՝ ոչ մի շանս չտվեց նրանց և հաղթեց 5։0 հաշվով։
86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը վստահ հաղթանակ տոնեց բուլղար Քրիստիան Ստեֆանով Դմիտրովի նկատմամբ։
75 կգ քաշայի Վախթանգ Հարությունյանը պարտություն կրեց գերմանացի Քևին Շումանից։
60 կգ քաշային Կարեն Տոնականյանը մեկնարկային փուլում պարտվեց հունգար Ռոլանդ Վերեշին։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։
Լուսանկարներ՝ օր առաջին։
Լուսանկարներ՝ օր երկրորդ։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա հայ մարզիկների մրցելույթների ամփոփումը։
Հայաստանի ազգային հավաքականը։
Երեկոյան մրցափուլում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի Սլովակիայից Դավիթ Միքալեկը: