Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն մի շարք պաշտոնայներ տարբեր երկրներ գործուղումների են մեկնելու։

Փաշինյանի հունիսի 1-ին ստորագրած որոշումներում ասվում է․

« Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին 2022 թվականի հունիսի 14-ից 18-ը գործուղել Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպվող՝ մեծահասակների կրթությանը նվիրված միջազգային 7-րդ նախարարական համաժողովին (CONFINTEA VII) մասնակցելու նպատակով:

2. Ժաննա Անդրեասյանի՝ Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ) գործուղման օրապահիկի ծախսը և COVID-19 նմուշառումների վճարները կատարել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի՝ Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ) գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսը հոգում է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակը:

4. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մարոկկոյի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

———

« Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ Վարդան Չիլինգարյանին 2022 թվականի հունիսի 6-8-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքների խորհրդատվական կոմիտեի քաղաքացիական ավիացիայի ենթահանձնաժողովի 27-րդ նիստին և Քաղաքացիական ավիացիայի ենթահանձնաժողովի փորձագիտական 16-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Վարդան Չիլինգարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

———

Հունիսի 2-ի որոշումներում ասվում է․

« Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին 2022 թվականի հունիսի 12-ից 17-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բոնն)՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի, Կիոտոյի արձանագրության և Փարիզի համաձայնագրի կողմերի և դիտորդ պետությունների, գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի (SBSTA) և իրականացման համար օժանդակ մարմնի (SBI) 56-րդ նստաշրջանին մասնակցելու համար։

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։

3. ՀՀ շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։

———

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին
կապերի բաժնի ավագ մասնագետ Մերի Բադալյանին 2022 թվականի հունիսի 12-14-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` ԵԽ սպորտի
մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի ղեկավար խորհրդի նիստին և խորհրդատվական կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:

2. Մերի Բադալյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման ծախսերը կատարել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

———

Հունիսի 3-ի որոշումներում ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին և ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանին 2022 թվականի հունիսի 6-8-ը գործուղել Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Ջիդդա)՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գործադիր խորհրդի 116-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։

2. Սիսիան Պօղոսեանի և Սոնա Հովհաննիսյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Ջիդդա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

———

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանին և ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Վարդանյանին 2022 թվականի հունիսի 6-7-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Նիկոտին պարունակող արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի մշակման աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով։

2. Ժաննա Զաքարյանի և Նաիրա Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։

———

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2022 թվականի հունիսի
13-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` «Պետությունմասնավոր գործընկերությունը հանուն ԵԱՏՄ+ երկրներում կայուն զարգացման ապահովման» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով։

2. Արմեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

———

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի հունիսի 6-ից 10-ը ներառյալ գործուղել Թուրքմենստան (Աշգաբադ)՝ երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ծրագրերի քննարկման նպատակով:

2. Արտաշես Թումանյանի՝ Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման ծախսերը կատարել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. ՀՀ վարչապետի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»։

2261