2016 թվականին, երբ գործընթացը մեկնարկում էր, Շիրակի մարզը ուներ 119 համայնք, նախորդ տարի ունեցանք միավորման ամբողջ գործընթացը, այժմ մեր մարզը բաղկացած է մեկ քաղաքից և հինգ խոշորացված համայնքներից: Այս մասին այսօր խորհրդարանական  լսումների ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացմանը:

Նա նշեց, որ միավորման արդյունքում ունեն Շիրակի մարզի դիմագծի փոփոխություն, ռեսուրսների համաչափ բաշխվածություն:

«Ռեսուրսների տնտեսումը հնարավորություն է տվել համայնքային աշխատողների աշխատավարձերը բարձրացնել, ինչը մեր մարզի համայնքների պարագայում իրականացվել է և նույնիսկ բավականին մեծ չափով՝ ընդհուպ 40-50 տոկոս, բնականաբար համայնքային ծառայությունը դարձել է ավելի հրապուրիչ»,- ասաց նա:

Մարզպետը նշեց, որ ավելացված և ուռճացված հաստիքները՝ շատ ցածր գումարով, անհրապուրիչ աշխատանքի էին վերածել համայնքային ծառայությունը, այնինչ հիմա ավելի մրցակցային է և այժմ կարող են երիտասարդ գիտակ մասնագետների ներառել:

«Այնպես որ համայնքների միավորման գործընթացը անբեկանելի է, և ես ուրախ եմ, որ թևակոխել ենք վերջնական փուլ»,- ասաց նա:

911