Քաշաթաղից տարհանված ընտանիքում ծնվել են 12 և 13-րդ երեխաները
Արտաշատի բժշկական կենտրոնը հայտնում է. «Կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ։ Ծնողներն Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել մեր մարզում։ Խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։
Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով՝ մեր փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն։
Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկների լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում են խաղաղ ու անհոգ մանկություն, նրանց և բոլոր մանուկներին»։
08 Հունիս, 2022 21:06
941
Հանցագործություն՝ տարհանված բնակչության սոցիալական աջակցության ծրագրի իրացման գործընթացում
07 Ապրիլ, 2021 03:40
Արցախ է վերադարձել ավելի քան 46 700 տեղահանված
31 Դեկտեմբեր, 2020 16:38
Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է․ նախարարությունը կարևորում է քաղհասարակության հետ համագործակցությունը
01 Հոկտեմբեր, 2026 10:41
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
21 Հուլիս, 2026 10:09
10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների
09 Ապրիլ, 2026 11:45