Երևանը և Դոհան հռչակվել են քույր քաղաքներ

Երևանը և Դոհան հռչակվել են քույր քաղաքներ։ Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
«ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Քաթարի Պետություն է այցելել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Պաշտոնական հանդիպման ընթացքում, Հայաստանի և Քաթարի վարչապետների ներկայութամբ Երևանի և Դոհայի քաղաքապետարանների միջև կնքվել է քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Քաթարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին:
Այնուհետև Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել ՔՊ մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ Աբդալազիզ Ալ-Սուբեյհի հետ, որի ընթացքում քննարկվել են հետագա գործակցությանն առնչվող հարցեր»:
15 Հունիս, 2022 20:40
966
Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
07 Մայիս, 2025 12:33
Սերժ Սարգսյանի նախաձեռնած իմպիչմենտի պրոցեսը դաշնակներին փչացնելու համար է
29 Ապրիլ, 2025 12:33
Վարչապետին հեռացնելու մասին բարբաջող Սերժ Սարգսյանը էլի ցողունային բջիջներ է ընդունե՞լ․ Չախոյան
25 Ապրիլ, 2025 11:37