Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «KamAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին,որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1965 թ.) բախվել է կայանած «Scania» մակնիշի կցորդիչով ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Մ.):

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

1009